ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը ջուր է շփել Վլադիմիր Ժիրինովսկու վրա «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող նախընտրական հեռուստաբանավեճի ընթացքում։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
«Ռուսաստանյան հասարակական միության» թեկնածու Սերգեյ Բաբուրինի և Ժիրինովսկու միջև բառավեճ է սկսվել։ Դրան միջամտել է Սոբչակը` հանդարտության կոչ անելով ՌԱԴԿ ղեկավարին, սակայն Ժիրինովսկին նրան «հիմար» է անվանել:
«Փողոցից այստեղ լիրբ կանանց պետք չէ բերել։ Կեղտ է այս ամենը։ «Дом-2»` ահա այնտեղ էր այս պղծությունը։ Թող ձայնը կտրի»,– ասել է Ժիրինովսկին։
Սոբչակն էլ պատասխանել է, թե ««Дом-2»–ի մասնակիցներն իրենց ավելի կարգին են պահում», և Ժիրինովսկու շարունակվող արտահայտություններին ի պատասխան` ջուր է շփել նրա վրա։
https://www.youtube.com/watch?v=9sfgdRhx96M