Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Կոթիում՝ ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ:
«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես», — Facebook-ի իր էջում գրել է Ն.Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 15-ին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի ուղղությամբ։
