Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի օգոստոսի 19-20-ին աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Լոռու մարզում: Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մարզային այցի երկրորդ օրը Աննա Վարդապետյանը Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ շրջել է Ալավերդի համայնքում 2000-2005 թվականներին մասնավորեցված 6 մանկապարտեզների՝ Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ 9 մանկապարտեզի, Էնգելս թաղամասի թիվ 5, թիվ 12 մանկապարտեզների, Ջրավազան փողոցի թիվ 4 մանկապարտեզի և Զորավար Անդրանիկի 8/3 հասցեի թիվ 8 մանկապարտեզի տարածքներով:
Մարզի դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ բոլոր գույքերի մասնավորեցման իրավաչափությունը պարզելու համար Լոռու մարզի դատախազության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստվում են հայցեր, իսկ մեկով հայց է ներկայացվել իրավասու դատարան:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի օտարված մանկապարտջեզները Լոռու մարզի Ալավերդի համայնքին վերադարձնելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ:
Աղբյուր՝ NEWS.am
