ՌԴ-ն պրանկերների միջոցով խնդիր է լուծում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով ռուս պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հեռախոսազրույցը:
Իսկ ինչո՞ւ են հենց Փաշինյանի անունից զանգեր կատարում պրանկերները: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ պատճառը ՀՀ վարչապետի նկատմամբ հետաքրքրությունն է:«Պարզապես հիմա Փաշինյանն աշխարհի համար հետաքրքիր է, այդ պատճառով էլ այդ կերպարն են օգտագործում: Կարող է Կիմ Չեն Ինը վաղը չէ մյուս օրը հետաքրիր լինի Թրամփի հետ հանդիպումից հետո, նրա անունից զանգեն»,- ասել է քաղտեխնոլոգը:
Հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ն փորձում է նաև այսկերպ բացահայտել հայաստանյան հեղափոխության մեջ Արևմուտքի կապը, քաղտեխնոլոգը նշել է.«Այս երկու հեռախոսազանգերի հարցերից կարելի է ենթադրել, որ պրանկերներն ավելի շատ ոչ թե փորձում են բացահայտել Արևմուտքի կապը հայաստանյան հեղափոխության մեջ, այլ ՌԴ-ի հետ կապված հարցերը»:
Հիշեցնենք, որ Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և հարցրել են՝ ո՞վ է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար, ինչին ի պատասխան՝ Գրեմնինգերը նշել է՝ երկու կողմերն էլ իրենց մեղքի բաժինն ունեն:
https://www.youtube.com/watch?v=nsQOqz9GivM
