Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 16:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի նկուղից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 17:08-ին: Շ. Ա.-ին պատկանող տան նկուղում ամբողջությամբ այրվել են զգեստապահարանը եւ կենցաղային իրեր՝ մոտ 6 քմ:
Մեր տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) տանը: Իսկ վերոնշյալ Շ. Ա.-ն Սեդրակյանի կինն է` Շուշանիկ Աֆյանը:
