Գործադիրը իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին ձեռք բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը: Համալսարանը նախատեսում է ընդլայնել գիտակրթական, հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանները՝ իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ ՀՀ դրամ կապիտալ ներդրում:
Գործարքի արդյունքում ընկերությանը պատկանող 32 հազար քմ տարածքը շինություններով կանցնեն համալսարանի ենթակայության տակ, ինչը 4 մլն դոլարի հավելյալ ներդրումների իրագործման դեպքում թույլ կտա կրկնապատկել մակերեսները կրթական, գիտական, կլինիկական և այլ նպատակների համար։
