9.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունԿառավարությունը որոշեց փակել Մեծաձորի դպրոցը

Կառավարությունը որոշեց փակել Մեծաձորի դպրոցը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Գործադիրի որոշմամբ կլուծարվի Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը: Ըստ հիմնավորման՝ դպրոցում սովորում է 2 աշակերտ, ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը բաղկացած է 9 հոգուց: Աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ:

ՀՀ կառավարություն

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները