Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունԲացահայտվել են պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր, մեղադրանք է առաջադրվել 6 անձի

Բացահայտվել են պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր, մեղադրանք է առաջադրվել 6 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են իրացնելու նպատակով իրավունք վերապահող և տարբեր պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 6-ի ինքնությունը։

2018թ. փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործ։ Կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, 2017-2018թթ. ժամանակահատվածում պատրաստել և տարբեր անձանց իրացրել են իրավունք վերապահող, ինչպես նաև պաշտոնական այլ կեղծ փաստաթղթեր:

Օրենքով սահմանված կարգով տարբեր անձանց բնակարաններում  իրականացվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են կեղծ կնիքներ,  տարբեր կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ ամուսնական կարգավիճակի վերաբերյալ կեղծ վկայական, ուսումնական հաստատությունների կեղծ ատեստատներ, դիպլոմներ, վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, բանկերի և իրավապահ տարբեր մարմինների կեղծ տեղեկանքներ։

Մի խումբ անձանց կողմից իրավունք վերապահող և պաշտոնական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ 2018թ. մարտի 19-ին հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթ։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` վեց անձի մեղադրանքներ են առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments