Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունՀանրապետության տարածքում սպասվում են ուժեղ քամիներ

Հանրապետության տարածքում սպասվում են ուժեղ քամիներ

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ Սկանդինավիայից իջնող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -5 աստիճան է, Միջերկարական ծովից բարձրացող խոնավ և տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +20 աստիճան: Այս երկուսն այսօր կեսօրից հետո Հայաստանի տարածքի վրա բախվելու են միմյանց՝ առաջացնելով հզոր մթնոլորտային ճակատ:

Արդյունքում, հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում են ուժեղ քամիներ, քամու առավելագույն արագությունը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում կհասնի 25-30 մ/վ։

«Հոկտեմբերի 25-ին կեսօրից սկսած, և հոկտեմբերի 26-ին ողջ օրվա ընթացքում հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել  է Գագիկ Սուրենյանը։

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments