9.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունՄահացած անձինք աշխատավարձ են «ստացել». ԱԻՆ-ի աշխատակիցները հրավիրվում են ԱԱԾ՝ հարցաքննության. «Ժողովուրդ»

Մահացած անձինք աշխատավարձ են «ստացել». ԱԻՆ-ի աշխատակիցները հրավիրվում են ԱԱԾ՝ հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայություն բավականին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

Ինչպես հայտնի է, նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ թե կոնկրետ երկու ինչ ոլորտային չարաշահումների մասին էր խոսքը, նախարարը չէր մանրամասնել:

Սակայն մեզ հասած լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ում ԱԻՆ-ի մասով այսօր մեկ գործ է քննվում՝ կապված այն բանի հետ, որ մահացած անձանց գրանցել են նախարարությունում որպես աշխատող, և ինչ-որ մարդիկ աշխատավարձերը ստացել են: Այդ ամենի շրջանակներում էլ հարցաքննության են հրավիրվում մարդիկ, որոնք ինչ-որ չափով կապ ունեն մահացած անձանց հետ»:

 

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները