Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeՀասարակությունՆացիստական համազգեստով և հրեայի կերպարով նկարներում հումոր չկա. Սմբատ Գոգյանը մեկնաբանել է

Նացիստական համազգեստով և հրեայի կերպարով նկարներում հումոր չկա. Սմբատ Գոգյանը մեկնաբանել է

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնում  նշանակված Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է  սոցցանցերում  մեծ տարած ունեցող  լուսանկարներից երկուսին:

Իր գրառման մեջ Սմբատ Գոգյանը նշում է.

«Լրիվ նորմալ համարելով որոշակի աշխարհայացք ունեցող մարդկանց կողմից հումորիս արտահայտման ձեւաչափի ոչ ընդունելի լինելը այնուամենայնիվ ցանկանում եմ անդրադառնալ նացիստական ֆոտոշոփած նկարին, քանի որ այդ նկարի մեջ հումոր չկար: Այդ նկարը ֆոտոշոփով պատրաստված է մեկ այլ նկարի հետ համատեղ, որոնցից մեկում ինձ պատկերել են որպես հրեա, իսկ մյուսում նացիստ: Նկարները 2007թվականի են՝ սարքած ընկերներիս կողմից: Կյանքիս այդ ժամանակաշրջանում աշխատելով Լեհաստանի գիտությունների ակադեմիայում եւ բնակվելով Վարշավայում գնացել էի Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար եւ ահավոր տպավորվել էի տեսածիցս:
Այդ երկու նկարները պետք է դիտարկել համատեղ: Նկարների իմաստն այն է, որ այդ երկու տեսակն էլ իրականում նույնն են (կոնկրետ նկարներում ես եմ) եւ միայն հանգամանքներն են նրանց տարանջատում»:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments