18.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորՀասարակությունՄոնթե Մելքոնյան պողոտայում «Վերածնունդ» անունով երիտասարդական ավան կկառուցվի

Մոնթե Մելքոնյան պողոտայում «Վերածնունդ» անունով երիտասարդական ավան կկառուցվի

Գործադիրը հավանություն է տվել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ներկայացրած` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հա մակերեսով հողամասում իրականացվելիք բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին:

Համաձայնություն է տրվել նաև այդ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն:

Արդյունքում կընդլայնվի բնակարանաշինական ծրագրերի շրջանակը, և բոլոր կարիքավոր երիտասարդ մասնագետները մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու հնարավորություն կունենան:

Ծրագրի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։ Այն կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։

Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները