Ուշադրություն
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։
Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.00C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -10.20C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 11.40C
ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: