Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
HomeԱշխարհԹուրքական ռադիոկայանը տուգանվել է Ալիևների հասցեին եթերից հնչած վիրավորական արտահայտության համար

Թուրքական ռադիոկայանը տուգանվել է Ալիևների հասցեին եթերից հնչած վիրավորական արտահայտության համար

Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը խիստ պատժամիջոցներ է կիրառել թուրքական «Show Radyo» ռադիոկայանի նկատմամբ՝ եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ վերաբերյալ վիրավորական արտահայտություններ հնչելու համար:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ խորհրդի հունվարի 25-ի նիստում որոշում է կայացվել եկամուտի 5 տոկոսով տուգանել ռադիոկայանին, ինչպես նաև ռադիոկայանի վրա պարտավորություն է դրվել 5 անգամ դադարեցնել հաղորդման եթերը, որի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտությունները:

Աղբյուրը տեղեկացնում է, որ եկամտի 5 տոկոսի չափով տուգանքը Թուրքիայում ռադիոկայանների նկատմամբ կիրառվող ամենախիստ նյութական պատիժն է:

Նշվում է, որ 1 տարվա ընթացքում ևս մեկ անգամ ռադիոկայանի եթերից վիրավորանքներ հնչելու դեպքում, 10 օրով կկասեցվի դրա եթերը, 3-րդ անգամ կրկնվելու դեպքում ռադիոկայանը կզրկվի հեռարձակման լիցենզիայից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանում դադարեցրել էին թուրքական «FOX Tv» հեռուստաընկերության հեռարձակումը: Դրա պատճառն էլ դարձել էր այն, որ հեռուստաընկերության լրատվական ծրագրի հաղորդավարը ծաղրանքով էր հայտնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի՝ երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակվելու լուրը:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments