Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայում վայրէջքի ժամանակ ընկել է ռուսական փոխադրող Ան-26 ինքնաթիռը: Այս մասին երեքշաբթի՝ մարտի 6-ին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Նախնական տվյալներով զոհվել է 32 մարդ, 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամները:
