9.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորԱշխարհՈրոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման վայր. Fars

Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման վայր. Fars

Որոնողական ջոկատները հասել են Իրանում թուրքական մասնավոր ինքնաթիռի կործանման վայր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը՝ հղում անելով երկրի ատակարգ իրավիճակների վարչությանը:

Նրա ներկայացուցիչների խոսքով՝ օդանավի անկման վայրում հայտնաբերվել են 11 մարդու՝ ութ ուղեւորների եւ անձնակազմի երեք անդամների այրված մնացորդները: Նրանց նույնականացման համար կպահանջվի ԴՆԹ-ի անալիզ: Ինքնաթիռի բեկորները գտնվում են ծովի մակարդակից մոտավորապես 400-500 մետր բարձության վրա, ժայռի եզրին:

Basaran թուրքական ներդրումային հոլդինգին պատկանող մասնավոր ինքնաթիռը Շարժայից մեկնել Էր Ստամբուլ եւ ռադարների Էկրաններից անհետացել տեղական ժամանակով ժամը 18:50-ին: Այն ընկել Է Շախրե Քորդ քաղաքից ոչ հեռու՝ երկրի հարավ-արեւմուտքի լեռնային տեղանքում, ինքնաթիռը լեռան մեջ Է մխրճվել Չեխարմեխալ եւ Բախտարիա նահանգի Կիար քաղաքի մերձակայքում եւ բռնկել:

Օդանավում Էր գտնվում ընկերության տնօրենների խորհրդի նախագահի 28-ամյա դուստրը՝ Մինա Բաշարանը: Նա յոթ ընկերուհիների հետ միասին վերադառնում Էր Էմիրություններում անցկացված հանգստից հետո: Մարտի 28-ին պետք Է կայանար ֆինանսական խոշոր կայսրության ժառանգորդուհու հարսանիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները