30.1 C
Yerevan
Շաբաթ, 22 Օգոստոսի, 2026
ԳլխավորՊատահարներՌուսները Կրիվոյ Ռոգում առևտրի կենտրոնի են հարվածել. առնվազն 15 մարդ զոհվել է,...

Ռուսները Կրիվոյ Ռոգում առևտրի կենտրոնի են հարվածել. առնվազն 15 մարդ զոհվել է, 100-ից ավելին՝ վիրավորվել

Ռուսական զորքերը երեկ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի առևտրի կենտրոնին, զոհվել է առնվազն16 մարդ, 100-ից ավելի վիրավորներ կան, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում են տեղական իշխանությունները:

Կրիվոյ Ռոգը Ուկրաինայի նախագահի հայրենի քաղաքն է:

Վլադիմիր Զելենսկին հարձակումը որակել է «ցինիկ և նողկալի»: Նա հայտնել է, որ հարձակման երկու ալիք է եղել, երկրորդը թիրախավորել է տուժածներին շտապ օգնություն ցուցաբերողներին:

Ականատեսների վկայությամբ՝ հարվածի հետևանքով առաստաղը փլուզվել է ավտոկայանատեղի վրա, որտեղ օդային տագնապից հետո ապաստան էին փնտրում մարդիկ:

Նահանգապետ Օլեքսանդր Հանզան հայտնել է, որ խանութները առևտրի կենտրոնում հրդեհվել են: Նրա փոխանցմամբ՝ վիրավորների թիվը 130 է, այդ թվում՝ 23 երեխա:

«Նման հարձակումներն այլ բան չեն, քան ահաբեկչական ակտեր», — X-ում գրել է Ուկրաինայի նախագահը, — «Աշխարհը պետք է համարժեք արձագանքի՝ ագրեսորի նկատմամբ իրական ճնշմամբ»:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նույն սոցցանցում գրել է, որ հարձակումը «ցույց է տալիս Մոսկվայի պատերազմի բացարձակ և ծայրաստիճան անբարոյականությունը»: «Սա միտումնավոր ահաբեկչություն է: Ռուսաստանը ցանկանում է ապրելու համար ոչ պիտանի դարձնել ուկրաինական քաղաքները», — պնդել է Կալլասը:

Հարձակումը հաջորդում է ուկրաինական քաղաքներին, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևին Ռուսաստանի հասցրած մի շարք այլ օդային հարվածներին:


Աղբյուր՝ Ազատություն

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները