23.1 C
Yerevan
Հինգշաբթի, 27 Օգոստոսի, 2026
ԳլխավորԱշխարհՊեսկով․ Միայն Ռուսաստանը կարող է կառավարել Դոնբասը

Պեսկով․ Միայն Ռուսաստանը կարող է կառավարել Դոնբասը

Դոնբասի տարածքը Ռուսաստանի կազմում է, և ոչ մի այլ երկիր չի կարող այն կառավարել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։

«Ես, այնուամենայնիվ, կասեի, որ Դոնբասը Ռուսաստանի Դաշնության տարածք է, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ… Դժվար թե որևէ երրորդ կողմ կարողանա զբաղվել Ռուսաստանի տարածաշրջանների կառավարմամբ», — ասել է Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։

Այսպես մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, թե հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել տարածաշրջանում երրորդ կողմի կառավարման ներքո բուֆերային տնտեսական գոտու ստեղծումը։


Աղբյուր՝ NEWS.am

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները