11.1 C
Yerevan
Շաբաթ, 10 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորԱշխարհԼապշինն ապրիլին Հայաստան կգա

Լապշինն ապրիլին Հայաստան կգա

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կգա Հայաստան: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Երևանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող «InTour Expo 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Լապշինը կատակով գրել է. «Իսկ ես Երևանում եմ մեկնում՝ զբոսաշրջային ցուցահանդեսի: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Բաքու՝ Լապշինի ուղիներով: Ծրագրում են՝ թռիչք Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով, all inclusive հանգիստ Քուրդահանիի բանտում և Բաքվի ծանր հանցագործությունների դատարան: Շրջագայության արժեքը պայմանագրային է: Կատակ»:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները