Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կգա Հայաստան: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Երևանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող «InTour Expo 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Լապշինը կատակով գրել է. «Իսկ ես Երևանում եմ մեկնում՝ զբոսաշրջային ցուցահանդեսի: Ներկայացնելու եմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Բաքու՝ Լապշինի ուղիներով: Ծրագրում են՝ թռիչք Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով, all inclusive հանգիստ Քուրդահանիի բանտում և Բաքվի ծանր հանցագործությունների դատարան: Շրջագայության արժեքը պայմանագրային է: Կատակ»:
