Պետդումայի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Թամարա Պլետնյովան կոչ է արել ռուսաստանցի կանանց օտարերկյա մարզիկների և երկրպագուների հետ սեռական հարաբերություններ չունենալ Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում՝ գրում է life.ru-ն:
«Այդ երեխաները հետո կտառապեն և տառապել են. դեռևս խորհրդային տարիներից սկսած: Դեռ լավ է, որ նույն ռասայից են, իսկ եթե այլ ռասայից են, ապա ընդհանրապես: Մենք պետք է մեր երեխաներին լույս աշխարհ բերենք: Ես ազգայնական չեմ, բայց այնուամենայնիվ…»,- ասել է Պլետնյովան:
Նա նշել է, որ արտասահմանցիների հետ ինտիմ հարաբերությունները կհանգեցնեն ոչ միայն միայնակ մայրերի թվի աճին, այլև այն երեխաների թվի աճին, որոնք դաստիարակվում են արտասահմանում՝ ոչ լիարժեք ընտանիքներում: