Ուրբաթ, 21 Օգոստոսի, 2026
HomeԱշխարհՊետդումայում ռուս կանանց կոչ են արել օտարերկրացիների հետ սեռական հարաբերություններ չունենալ Ֆուտբոլի...

Պետդումայում ռուս կանանց կոչ են արել օտարերկրացիների հետ սեռական հարաբերություններ չունենալ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ

Պետդումայի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Թամարա Պլետնյովան կոչ է արել ռուսաստանցի կանանց օտարերկյա մարզիկների և երկրպագուների հետ սեռական հարաբերություններ չունենալ Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում՝ գրում է life.ru-ն:

«Այդ երեխաները հետո կտառապեն և տառապել են. դեռևս խորհրդային տարիներից սկսած: Դեռ լավ է, որ նույն ռասայից են, իսկ եթե այլ ռասայից են, ապա ընդհանրապես: Մենք պետք է մեր երեխաներին լույս աշխարհ բերենք: Ես ազգայնական չեմ, բայց այնուամենայնիվ…»,- ասել է Պլետնյովան:

Նա նշել է, որ արտասահմանցիների հետ ինտիմ հարաբերությունները կհանգեցնեն ոչ միայն միայնակ մայրերի թվի աճին, այլև այն երեխաների թվի աճին, որոնք դաստիարակվում են արտասահմանում՝ ոչ լիարժեք ընտանիքներում:

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments