9.1 C
Yerevan
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
ԳլխավորԱշխարհՊուտինն Ադրբեջանում «Տարվա մարդ» է ճանաչվել

Պուտինն Ադրբեջանում «Տարվա մարդ» է ճանաչվել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում «Տարվա մարդ» է ճանաչվել, այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az կայքը:

Նման կոչման Պուտինն արժանացել է Ադրբեջանում լույս տեսնող «Պատմական անձինք» (tarixi Şəxsiyyətlər) ամսագրի խմբագրակազմի կողմից:

Նշվում է, որ դրա հետ կապված՝ ամսագիրն արդեն պատրաստում է իրենց հատուկ համարը, որն ամբողջությամբ նվիրված կլինի Պուտինի գործունեությանը ՌԴ նախագահի պաշտոնում գտնվելու տարիներին:

Ամսագրի գլխավոր խմբագիր Հալիլ Ղարահմեդովն ընդգծել է, որ իրենք բարձր են գնահատում ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունները, ինչպես նաև Պուտինի դերը դրանց զարգացման գործում:

Նման նյութեր
- Advertisment -

Ամենաշատ ընթերցվածները