Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում «Տարվա մարդ» է ճանաչվել, այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az կայքը:
Նման կոչման Պուտինն արժանացել է Ադրբեջանում լույս տեսնող «Պատմական անձինք» (tarixi Şəxsiyyətlər) ամսագրի խմբագրակազմի կողմից:
Նշվում է, որ դրա հետ կապված՝ ամսագիրն արդեն պատրաստում է իրենց հատուկ համարը, որն ամբողջությամբ նվիրված կլինի Պուտինի գործունեությանը ՌԴ նախագահի պաշտոնում գտնվելու տարիներին:
Ամսագրի գլխավոր խմբագիր Հալիլ Ղարահմեդովն ընդգծել է, որ իրենք բարձր են գնահատում ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունները, ինչպես նաև Պուտինի դերը դրանց զարգացման գործում:
